02 10 2019

Տավուշում ապօրինաբար 10 ծառ են հատել

Տավուշում ապօրինաբար 10 ծառ են հատել

Հոկտեմբերի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։

Ինչպես տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը, շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ