02 10 2019

Զորավարժություններին աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել․ ՊՆ

Զորավարժություններին աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել․ ՊՆ

ՊՆ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ նիստի ընթացքում, անդրադարձավ մասշտաբային զորավարժությունների ընթացքին՝ նշելով, որ դեռևս շարունակվող զորավարժությունները բավականին դրական և բարձր է գնահատում։

Տոնոյանը նշեց, որ զորավարժությունների ընթացքում գրանցվել են աննախադեպ ցուցանիշներ՝ կապված զինծառայողների պատրաստվածության և զինված ուժերի տեղաշարժի հետ տարբեր ուղղություններով։

«Ներկա պահին ես կարող եմ միայն նշել, որ կատարվում է վերլուծություն, որը կներկայացվի կառավարության քննարկմանը, եւ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի դիտարկմանը»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ զորավարժությունների անցկացման ժամանակ, 24 ժամվա ընթացքում, մոբիլիզացվեց պահեստի նույնքան զինծառայող, որքան ծառայում է գործող բանակում։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 5-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ