02 10 2019

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 1-ի գիշեր հոկտեմբերի 2-ի լույս հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնել է, որ պայմանագրային զինծառայողի մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր: Զինծառայողը մեզ մոտ ստացել է հիվանդանոցային բուժօգնություն, նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ