28 09 2019

Աշնանային անձրևները սկսում են․ եղանակի տեսություն

Աշնանային անձրևները սկսում են․ եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում՝Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝Սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ