26 09 2019

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել․ News.am

Սեյրան Սարոյանի որդուն բերման են ենթարկել․ News.am

News.am-ը գրում է․ «Սեպտեմբերի 25–ին ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման  ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդուն՝ Աշոտ Սարոյանին։

Տեղեկությունը NEWS.am–ի զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Աշոտ Սարոյանին բերման են ենթարկել Էջմիածնի բնակիչներից մեկին հարվածելու կասկածանքով։

Նախնական տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ՝ կրտսեր եղբորը նեղացնելու համար և հարվածել նրան։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ