26  09  2019

Ավտոմեքենաների հաշվառման «դժոխային» հերթերը կնվազեն. որոշում



Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում, ինչպես նաև պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում:

Հարցը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով նշեց, որ փոփոխությունների նպատակն է ընթացակարգերը համապատասխանեցնել գործող օրենքներին, ինչպես նաև լուծել հաշվառման գործընթացում հերթերի հարցը․ «Մասնավորապես, վերացվում է արդեն ՀՀ-ում հաշվառված մեքենաների հետ հաշվառման գործողություններ կատարելիս անպայման ավտոմեքենան հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու պահանջը»,-ասաց Արման Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ