26 09 2019

Հայ ժողովրդի մեծ բարեկամը․ մահացել է Ժակ Շիրակը



Այսօր սեպտեբերի 26-ին կյանքից հեռացել է

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը։

Ժակ Շիրակն 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին նա կդառնար 87 տարեկան: 

Նա Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:

Ժակ Շիրակի ծնողները ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին: Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որոնք բնակվել են Լիմուզանում:

Նշենք, որ մեծ է եղել Ժակ Շիրակի ավանդը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում։ 

2006թ.-ի սեպտեմբերի 29-ին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Ժակ Շիրակը` տիկնոջ հետ, ժամանել է Հայաստան։ Նրա այցի ժամանակ Երեւանում հանդիսավոր արարողությամբ բացվել է Ֆրանսիայի հրապարակը։

«Հայաստան գնալը հասարակ բան չէ ։ Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել»,- Հայաստանի մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչվել է հենց Ժակ Շիրակի նախագահության ժամանակ։ 1998 թվականին Ֆրանսիայի Ազգային ասամբլեան ընդունեց օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, 2000 թվականին նման օրենք ընդունեց Սենատը։ 2001 թվականին խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին օրենք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2006 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Ազգային ասամբլեան, հավանության արժանացրեց օրինագիծը, որի համաձայն՝ Օսմանյան կայսրությունում 1915-17 թվականներին իրականացված հայերի ցեղասպանության ժխտումը հայտարարվում է քրեական հանցագործություն։ Հայերի զանգվածային սպանության ժխտումը պատժվում է մեկ տարի ազատազրկմամբ  եւ 45 հազար եվրո տուգանքով։

Ժակ Շիրակը բազմիցս Թուրքիային կոչ է արել ընդունել հայոց ցեղասպանությունը։

Լուսանկարները՝ Ժակ Շիրակի Հայաստան այցից

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ