25 09 2019

Gmoji՝ նվերներ մեկ հպումով



Հայաստանում գործարկվում է հիանալի նորարարական ծառայություն՝ Gmoji: Gmoji-ն հավելված է, որտեղ սովորական էմոջիները դառնում են ապրանքներ: Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել Gmoji բջջային հավելվածը, թույլ տալ հավելվածին ստանալ Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկատվություն, կցել բանկային քարտը, սովորական կարգավորումների միջոցով ավելացնել Gmoji ստեղնաշարը, ընտրել անհրաժեշտ ապրանքը և մեկ հպումով ուղարկել այն, ինչպես ուղարկում են սովորական էմոջիները:

Այս պահին Gmoji-ն աշխատում է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Այժմ Gmoji-ն փնտրում է գործընկերներ Եվրոպայում և Ասիայում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ