24 09 2019

Ոմանք փորձում են սեփականաշնորհել «հայրենասիրությունը». Հովհաննես Հարությունյան

Ոմանք փորձում են սեփականաշնորհել «հայրենասիրությունը». Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծայրահեղությունների աշխարհում, երբ հայ սպային սպանած ու պատանդ վերցրած անձինք քննադատում են հայրենասիրական ցանկացած նախաձեռնություն, երբ հայտնի նպատակներով գործող ՈՉ ԱՆՀԱՅՏ հիմնադրամների հետ համագործակցելն անգամ չի խանգարում «գերազգային» հռչակել սեփական գաղափարները, այն ժամանակներում, երբ հայկական պետականության նկատմամբ ոտնձգությունները կարևորագույն պետական օբյեկտ պաշարելով չի սահմանափակվում և հասնում է Արցախի Հանրապետության նախագահի հանդեպ Հանրային հեռուստատեսությամբ «վիրավորանքով»՝ չհարգելով արարողակարգային ցանկացած դրսևորում, ես չեմ զարմանում, որ վերկուսակցական, բացառապես հայրենասիրական նախաձեռնությունը ոմանց մոտ առաջացնում է նախանձ։ Ես չեմ զարմանում, որ այսօր ոմանք փորձում են սեփականաշնորհել «հայրենասիրությունը»։

Իսկ հայրենասիրությունն այն է, ինչ մենք տեսել ենք այն 30 բնակավայրերում, որտեղ հայրենիքը սիրելու համար նախապայմաններ պետք չեն։ Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ենք ունեցել հայրենիքը ճանաչելու ու վերարժևորելու մեր սեփական ուղին անցնել՝ «Անկախության մարաթոնը»։ Ու մաղթում ենք, որ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի միավորման մասին բարձրագոչ հայտարարություններ անելուց առաջ, դուք անցենք ձեր ուխտագնացության ուղով՝ ինքամաքրման, ինքնաճանաչողության և իրական հայրենասիրության հասնելու համար։ Հայրենասիրությունն այն անհատներն են, ում երաջանկություն ունեցանք հանդիպելու, ազատամարտիկներ, որ սեփական կյանքի ու մահու ճանապարհն են անցել, որը մեծ պատրաստակամություն է փոխանցել մեզ՝ որպես պատգամ՝ հանուն հայրենիքի և ընդդեմ յուրաքանչյուրի, ով որևէ ոտնձգություն կանի մեր հայրենիքի ու պետության հանդեպ։ Հ.Գ. Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք բաց ենք քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հայրենասիրական գաղափարների շուրջ համագործակցության համար՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների, քանի որ մատաղ սերունդը ահաբեկիչներից սովորելու ոչինչ չունի:

Հ․Հ.Գ. Համոզված եմ, որ «Հաղթանակած» երիտասրադներն այսօր արդեն այնպիսի սիրով են համակված հայրենիքի ու «հայ» գաղափարի հանդեպ, որ ահաբեկչական գործունեությամբ չենք զբաղվի, ոստիկան չեն սպանի, ավելին կդատապարտեն այս հակապետական գործողության համար արդարացվելը, բանկոմատ չեն թալանի և ամենակարևորը, կեղծ հայրենասիրության անվան տակ անհայտ ծագման գումարներ չեն մտցնի երկիր և դրանցով հոգեորսությամբ չեն զբաղվի:

Հ.Հ.Հ.Գ. Ի դեպ, երբ 5-րդ շարասյան ներկայացուցիչն է խոսում 5-րդ շարասյան մասին, դա արդեն զավեշտալի է դառնում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ