23 09 2019

Թափառող կենդանիներ, մետրոյի աշխատանք, կանաչապատում. Խորհրդակցություն քաղաքապետարանում

Թափառող կենդանիներ, մետրոյի աշխատանք, կանաչապատում. Խորհրդակցություն քաղաքապետարանում

2019թ. մարտ ամսից մինչ օրս ստերջացրել, պատվաստել և համարակալել է ավելի քան 1800 շուն: Հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքների ծավալը հատում 50%-ի սահմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերի 1-22-ը Երևանի մետրոն տեղափոխել է 1 մլն 219 602 ուղևոր: Անցած տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 5%-ով:

Քաղաքապետին զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում եկամուտները հավաքագրվել է 14 մլն 955 հազար դրամով ավելի: 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Սիրիայից ներգաղթած շուրջ 480 ընտանիք համայնքից սոցիալական աջակցություն է ստացել: Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումն ու մաքրության ապահովումը Երևանի ավագանու որոշման պահանջն է:

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել սահմանված նորմերի պարտադիր կատարումը: Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու ուղղությամբ: Հաճախ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:

Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքներ տանել դիտահորերն ասֆալտի մակարդակին բերելու ուղղությամբ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ