23 09 2019

Պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին․ բողոքի ակցիա․ ՈւՂԻՂ



Կառավարության առջև բողոքի ակցիա են իրականցնում ներկա ու նախկին սպաները՝ պահանջելով կառավարությունից պատժել սեպտեմբերի 18-ի գիշերը Եղեգնաձորում զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի էր ունեցել միջադեպ, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՊՆ փոխգնդապետին ծեծելու գործով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը: Միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Բողոքի ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ