19  09  2019

Ո՞ր փողոցներն են փակվելու սեպտեմբերի 21-ին Գյումրիում



Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի եւ Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։

Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի եւ Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ