19 09 2019

Որևէ պաշտոնյայի օգնական, այդ թվում՝ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ

Որևէ պաշտոնյայի օգնական, այդ թվում՝ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ

Մանվել Գրիգորյանի օգնականին (նախկին) Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե՝ Ինչո՞ւ Մանվելի ունեցվածքը չես ծախել, ոսկեզօծ թրերը չես ծախել, որ բանակում, սահմանին, պատերազմում զոհվածների հարազատների գումարային հարցերը լուծես։ Ասաց, խռովեց ու գնաց, ու Մեսրոպը երևի հնարավորություն չունեցավ գոնե զարմանալու։

Փաշինյանը մտածում է, որ ԵԿՄ նախագահի օգնականը նրա ունեցվածքի կառավարի՞չն է։ Հիմա որևէ պաշտոնյայի օգնականը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ։ Սա՞ է ակնարկում վարչապետը։

Ինչ մնում է Մանվել Գրիգորյանի ունեցվածքին, նա կարծեմ մի մասը ձեզ է տվել՝ կառավարությանը կամ ձեր թիմին, դուք եք տնօրինողը կամ շուտով դառնալու, ծախեք, լուծեք հարցերը։ Ամեն դեպքում, զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը։

Ի դեպ․ Խոսքն էն Մանվել Գրիգորյանի մասին է, որին 2008-ի բեմից Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ էր կանչում՝ իր զորքով։ Փաշինյանն էլ վանկարկում ու ծափ էր տալիս։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ