18 09 2019

Քաղաքապետարանը բավարար գումար է փոխանցել «Սանիթեքին»․ խոսնակ

Քաղաքապետարանը բավարար գումար է փոխանցել «Սանիթեքին»․ խոսնակ

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սանիթեքի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին եկել էին քաղաքապետարան՝ ակնկալելով Սանիթեքի՝ օգոստոսի համար չվճարած աշխատավարձի վերաբերյալ պարզաբանում։

Նրանց ներկայացրեցի կնիքով եւ ստորագրությամբ հաստատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոսին աշխատավարձ բաժանելու համար բավարար գումար է փոխանցել Սանիթեքին։ Քաղաքապետարանը, բնականաբար, չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ընկերությունը չի վճարել աշխատակիցներին հասանելիք գումարը։

Այնուհանդերձ, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների մասին է, այժմ քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին։ Միեւնույն ժամանակ, կրկին հիշեցնում ենք, որ աշխատավարձերը վճարելու պարտավորությունը կրում է բացառապես Սանիթեք ընկերությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ