17  09  2019

Հաշմանդամություն ունեցող հայուհին ՌԴ-ում «սպորտի թագուհի» է դարձել․ տեսանյութ



ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը:

Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ