16  09  2019

Չէի անդրադառնա հանդիպմանը, եթե արտահոսք չլիներ․ Ավետիք Իշխանյան

Չէի անդրադառնա հանդիպմանը, եթե արտահոսք չլիներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձեւաչափն , այպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, եւ որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։

Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց , թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները;

Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետեւյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․» , եւ օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռեւս չեն պատկերացնում։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր եւ թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ