15  09  2019

Սեպտեմբերի 15-ին Խաչվերաց տոն է

Սեպտեմբերի 15-ին Խաչվերաց տոն է

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սրբխեչ), որը եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։

Այն նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սուրբ խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ