13 09 2019

Ո՞վ է խորհրդական Գոհար Մամիկոնյանը, որ տնօրենի պաշտոնակատար է առաջադրում. Սամվել Երանյան



«Թիվ 13 հատուկ երաժշտական դպրոց կան 3-4 հոգի, որոնք տարիներ շարունակ, անկախ նրանից, թե նախարար ով է, բացառապես անհիմն բողոքներ են ուղղում նախարարություն և դատախազություն»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, 13 տարի պաշտոնավարած Սամվել Երանյանը՝ ընդգծելով դպրոցում տեղի   ունեցող անօրինականությունների մասին:

Երանյանը նշեց, որ սուտ մեղադրանքներ են տարածել, թե ինքը կուսակցականացրել է դպրոցը և ուսուցչանոցում նոր հոկտեմբերի 27-ի կոչ է արել: Եվ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Սարգիս Խանդանյանը և նախարարության երկու աշխատակիցներ այս ահազանգով եկել են դպրոց, սակայն տեսնելով, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, գնացել են: Նրանց այցից ժամեր անց դպրոցում սկսել են աուդիտ անցկացնել, որից մոտ մեկ ամիս անց դադարեցվել են իր լիազորությունները:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ