11  09  2019

Կանխվել է պետական սահմանի խախտման 52 փորձ․ ԱԱԾ



2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝  78 անձի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Բացահայտվել է նաև սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք՝ 84 անձի մասնակցությամբ, պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք՝ 3 անձի մասնակցությամբ, և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք՝ 5 անձի մասնակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ