11  09  2019

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում․ Փաշինյանի բանաստեղծությունը

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում․ Փաշինյանի բանաստեղծությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում Հայաստանի նվիրված բանաստեղծություն է ներկայացրել:

«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,

Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,

Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

 

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,

Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,

Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,

Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

 

Հայաստանը ինքնություն է, վառ օջախ է հայրական,

Ում տենչում ես երբ պարտված ես, եւ կամ հերոս հաղթական,

Հայաստանը ժողովուրդ է՝ ընտանիք է աղմկոտ,

Քրոջ պսակ, եղբոր արցունք, մայրական անշեջ կարոտ:

 

Հայաստանը Թումանյան է, Թամանյան է, Կոմիտաս,

Արամ Մանուկյան, Սարյան է, Համարձումյան է, Մինաս,

Հայաստանը Տիգրան Մեծ Է, սուրբ Մաշտոց է ու Նարեկ,

Պապ թագավոր, Ձենով Օհան, Խորենացի, Դավիթ Բեկ։

 

Հայաստանը Նորավանք է, Գանձասար է, Աղթամար,

Ֆիդայի նահատակներ են, որ ընկան Երկրի համար:

Հայաստանը Բագարան է, Արտաշատ, Էրեբունի...

Հայաստանը պատմություն է, որ ոչ սկիզբ, ոչ վերջ ունի»,- գրել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ