10 09 2019

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց են անցկացնում դատարանի դիմաց



Արդեն շուրջ երկու օր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Շենգավիթի դատարանի շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրելու պահանջով:

Բողոքի ակցիա իրականացնող աջակիցները իրենց պահանջի մասին տեղեկացրել էին Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի օգնականին, սակայն որևէ արձագանք չեն ստացել և դրա համար նրանք նստացույց են անցկացնում դատարանի առջև.

«Եթե տիկին Դանիբեկյանը չի արձագանքի մեր ակցիային, ապա կլինեն այլ գործողություններ: Մենք պատրաստն ենք օրենքի սահմաններում ծայրահեղ դրսևորումների: Մենք պահանջում ենք, որ դատավորը օրենքով նախատեսված իր գործառույթները և պարտավորությունները կատարի»,- լրագրողների հետ զրուցյում ասաց աջակիցներից Անի Կարապետյանը հավելելով, որ իրենց շատ լավ լսում են ուղղակի իշխանության կողմից ճնշումների ենթարկվելով իրենց դրել են խուլի տեղ:

Նշենք, որ նստացույցի վերաբերյալ գրառում է կատարել նաև աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:

Նա մասնավորապես իր էջում գրել է.

«Հենց նոր տեղեկացանք, որ դատարանը հրաժարվում է անհապաղ նիստ հրավիրել ու ուժի մեջ է թողնում ս/թ. սեպտեմբերի 12 ֊ ին դատական նիստ հրավիրելու մասին որոշումը, այսինքն դատարանն անտեսում է անհապաղ դատական նիստ հրավիրելն ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը ժամ առաջ դադարեցնել, վերացնել օրենքի կոպտագույն խախտմաբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, հայտարարեցինք անժամկետ նստացույց, քանի որ Դատարանը փաստորեն հրաժարվում է իրականացնել արդարադատություն և արհամարհում է անձի ազատության հետ կապված խնդիրը քննության առարկա դարձնել անհապաղ, մինչդեռ ընդհանրապես իրավունքի տրամաբանությունից և հատկապես ՍԴ ֊ ի՝ ս/թ. սեպտեմբերի 3 ֊ ի որոշումից բխում է հետևյալը՝ անհապաղ անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ ու անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցի վերացման ու քրեական հետապնդում իրականացնելու անթույլատրելիության խնդիրներին։

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի՝ Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ ֊ ում ամեն րոպե գտնվելն ապօրինի է ու փաստ՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ