10  09  2019

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Հայկ Մարության

Աղբահանության խնդիրն արդեն լուծված է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հրաժարականի շուրջ խոսակցություններին:

«Ես խնդրում եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դեղին մամուլը հանեք ձեր մակարդակին, ոչ թե հակառակը: Ինչի՞ մասին է խոսքը. այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- նկատեց Հայկ Մարությանը:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին, Երևանի քաղաքապետը նկատեց, որ խնդիրն արդեն լուծված է. «Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, հետագայում երբևէ այս խնդիրը երևանցիների հետ ոչ մի առնչություն չունենա:»:

Անդրադառնալով «Սանիթեք»-ի աշխատակիցների իրականացրած բողոքի ակցիային, Հայկ Մարությանը նկատեց, որ այն ուղղորդված է. «Երևի «Սանիթեք» ընկերության կողմից է ուղղորդված, իրենք փորձում են իրենց խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Իրավական 14 10 2019

«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան

«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել

Orphus համակարգ