10 09 2019

Երևանից Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ թռիչքները հետաձգվել են

Երևանից Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ թռիչքները հետաձգվել են

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության 09.09.19 թվականի SVR 2633 Մոսկվա-Երեւան չվերթը ավիաընկերության որոշմամբ հետաձգվել է, եւ Երեւանի ժամանակով 00:40-ի փոխարեն Երեւան հասել է 10.09.19 թվականի ժամը 08:10-ին: Այս մասին հայտնում են  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Ավիաընկերության 10.09.19 թվականի SRV 2814 Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթը նույնպես կիրականացվի ուշացումով՝ Երեւանի ժամանակով 00:30-ի փոխարեն կիրականացվի 09:15-ին:

Հավելենք, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթի ուղեւորները ծանուցված են չվերթի ուշացման վերաբերյալ, եւ ավիաընկերության կողմից ուղեւորներին կտրամադրվի հյուրանոց, սնունդ եւ ըմպելիքներ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ