06 09 2019

Հիմնադրամի նիստում հանդես եմ գալու առաջարկությամբ. Մեսրոպ Մանուկյան

Հիմնադրամի նիստում հանդես եմ գալու առաջարկությամբ. Մեսրոպ Մանուկյան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը, կարծում եմ արդարությունը հաստատելու ժամանակն է. Ուստի հարկ եմ համարում տեղեկացնել. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ. ⁃ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ փոխհատուցում տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին և 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլև`պետական արժևորման տեսանկյունից խիստ կարևոր է: ⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաև հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Հիշեցման կարգով ասեմ, որ դեռևս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց փոխհատուցում տալ նախորդ տարիները զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսեկան, այլև միանվագ փոխհատուցում ևս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ: Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլևս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը: Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է . . .»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ