03 09 2019

Լիլիթ Մակունցը շարունակում է քննադատվել լրատվական դաշտում

Լիլիթ Մակունցը շարունակում է քննադատվել լրատվական դաշտում

2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 73 հոդված, որոնցից 5-ը եղել է բացասական, 68-ը՝ չեզոք։

Աժ «Իմ քայլը»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է քննադատվել լրատվական դաշտում։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով առավել հայտնի է գետնին պառկելու ակցիաներով, այցելել էր Լիլիթ Մակունցի բնակարան։ Նրա բողոքի պատճառն այն է, որ Լիլիթ Մակունցի ղեկավարած խմբակցության շատ պատգամավորներ իր և քաղաքացիների նամակները անպատասխան են թողնում։ Գասպարին մտադիր է եղել այդ հանդիպումը հեռարձակել ֆեյսբուքյան լայվով։

Ինչ վերաբերում է Ամուլսարի խնդիրին, այն շարունակում է իշխանության համար պանդորայի արկղ մնալ։ Քաղաքական գործիչները փորձում են բացատրություններ տալ, բայց այդ պատասխաններից հետո հարցերը միայն ավելանում են, իսկ իշխող ուժի ներկայացուցիչները շատ ժամանակ չեն կարողանում հստակեցնել իրենց իսկ պատասխանները։ Խնդիր է առաջացնում նաև նրանց անցած ուղին։ Մինչ իշխանության գալը, շատերը պայքարել են Ամուլսարի շահագործման դեմ և հիմա իրենց կարծիքի փոփոխությունը իրենց հետ պայքարած, բայց իշխանության մաս չկազմող ակտիվիստների համար անընդունելի է։

Լրատվականներում, հիմնականում վերլուծություններում շրջանառվում է այն կարծիքը, որ այդ քաղաքական գործիչները ժողովրդի միջոցով իշխանության եկան, բայց Ամուլսարի հարցում դավաճանեցին նույն ժողովրդին։ Ըստ լրատվականների, այդ քաղաքական գործիչներից է նաև Լիլիթ Մակունցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ