01  09  2019

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիիում

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիիում

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: 

Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ