31  08  2019

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ը կտեղափոխեն Երևան

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ը կտեղափոխեն Երևան

Այս գիշեր Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ին այսօր կտեղափոխեն Երևան, այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք», - նշել է նախարարն՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ ՀՀ կտեղափոխվի նաև 4-րդ տուժածը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է ՀՀ 2 քաղաքացի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ