28 08 2019

Միջազգային առաջին ֆոտոֆեստիվալի հաղթողները պարգևատրվեցին



Արդեն մի քանի օր է, ինչ Երևանը վերածվել է ցուցասրահի՝ բաց երկնքի տակ: Հայաստանում է անցկացվում միջազգային առաջին ֆոտոֆեստիվալը, որին մասնակցում են լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդեսը հովանավորում են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը և all.me հարթակը: Լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը (Armenian International Photo Fest) շարունակվելու է մինչև սեպտեմբերի 28-ը:

Օգոստոսի 26-ին Dvin Music Hall-ում տեղի ունեցավ մրցանակակիրների պարգևատրման հանդիասվոր արարողությունը: Հիմնական մրցանակները երեքն էին, բայց կային նաև անակնկալ մրցանակներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ