27  08  2019

Վաղն էլ կարող է դասագրքերում գրեն, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը. հոգեբան



«Վերջին ինֆորմացիան իմացանք կապված մեր սուպերնախարարի հետ, որ որոշել է վերագրել մեր պատմությունը՝ համարելով, որ այդ դասագրքերով սին ինֆորմացիա է և դա պետք է վերափոխել: Դուք պատկերացնում եք, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել և իրեն հարմարացնել: Հիմա մենք ինչու ենք եկել իշխանություն, որ կարողանանք հիմնովին, արխիներով մեզ արդարացնել, թե եկել ենք երկիր կառավարելու համար: Հիմա վաղն էլ կարող է որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով պատմության դասագրքերի բովանդակության փոփոխությանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ