26 08 2019

Լարսի անցակետում դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է․ խոսնակ

Լարսի անցակետում դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է․ խոսնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է։

 «Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերությունն ահազանգել էր, որ մոտ 200 տոննա դեղձով բեռնված իր բեռնատարները արդեն մի քանի օր է, ինչ կանգնած են Վերին Լարսի անցակետում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ