23  08  2019

Օգոստոսի 23-ին Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Օգոստոսի 23-ին Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Օգոստոի 23-ին ապրիլյան պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 31 տարեկան:

Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն ծառայության ժամանակ ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:

Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է՝ Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս:

Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ Հովսեփն իրեն արթնացրել է ու ասել, որ գյուղից արագ դուրս բերի երեխաներին, իսկ ինքը գնացել է զորամաս` իր զինվորների կողքին լինելու:

Հովսեփ Կիրակոսյանը գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց, ինտենսիվ կրակոցների պատճառով, չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է՝ «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 ից 2010 թվականներին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ