22 08 2019

Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին. Hraparak.am

Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են  հայկական պետականության ամրապնդման և  մեր ազգային շահերից»,-Hraparak.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

  Արմեն Սարգսյանի կարծիքով՝ թեև Սահմանադրությամբ նախագահը  իրավասու չէ միջամտել  իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է  համազգային և համապետական կարեւորություն ունեցող  հարցերի դեպքում օգտակար լինել  իր փորձառությամբ ու  խորհուրդներով։

  «Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ  վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում»,-կարծում է նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ