19  08  2019

Վարչապետն ասել է՝ հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. խոսնակ



«Վարչապետն ասել է այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել պետք է շահագործվի: Ես չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգն ավարտվել է, սպասենք»,- վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բնապահպանների, ակտիվիստների, Ջերմուկի բնակիչների և այլոց հետ հանդիպումից հետո ասաց լրագրողներին:

Դիտարկմանը՝ բնապահպանները պնդում են, որ անհրաժեշտ է նոր փորձաքննություն իրականացնել, Կարապետյանը պատասխանեց. «Այս պահին չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար»: 

Սակայն փաստաբան Նազելի Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի խոսքից ենթադրել է, որ հնարավոր է նոր փորձաքննություն ընթանա:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ