19 08 2019

Խաչատուրովի վրա գործ կարողները փորձում են ժողովրդի վրա ծախել նրա որդու ռազմական հաջողությունները. Կարեն Վրթանեսյան

Խաչատուրովի վրա գործ կարողները փորձում են ժողովրդի վրա ծախել նրա որդու ռազմական հաջողությունները. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վարթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երբ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարողները հիմա էլ փորձում են ժողովրդի վրա ծախել իր որդու ղեկավարած կորպուսի ռազմական հաջողությունները, թե բա․ «Նախկինները կորցնում էին, իսկ մենք տարածք ենք ազատագրում»։

Մարդիկ, որոնք նաև այդ տղու տակ են տարիներով փորել, իր դեմ տեղեկատվական գրոհներ կազմակերպել, հիմա կանգնում են, առանց աչքները թարթելու գլուխ գովում իր արածով։

Հ․Գ․ Ապշում եմ, թե ժամանակին ոնց էին սրանք կարողանում նորմալ, բարոյական մարդու տպավորություն թողնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ