16  08  2019

ԿԲ-ն աուդիտորական ընկերությունների մրցույթ է հայտարարում

ԿԲ-ն աուդիտորական ընկերությունների մրցույթ է հայտարարում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հայտարարում է հրապարակային մրցույթ` ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտաքին աուդիտորը պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

Լինի անկախ Կենտրոնական բանկից, մասնավորապես`Կենտրոնական բանկի հետ չպետք է ունենա պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններ, որոնք կասկածի տակ կարող են դնել նրա անկախությունը,որևէ կերպով ներգրավված չլինի Կենտրոնական բանկի որոշումների կայացման գործընթացում,չլինի Կենտրոնական բանկի և/կամ ֆինանսական համակարգի մասնակիցների և դրանց ղեկավարների հետ փոխկապակցված անձ,ունենա միջազգային ճանաչում՝ համաձայն ԿԲ մասին օրենքի 16 հոդվածի պահանջների,աուդիտի թիմում ներգրավված աշխատակիցները պետք է ունենան աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և/կամ աուդիտորական որակավորումներ:

Երկրորդ երեք տարվա աուդիտի համար Արտաքին աուդիտորը պետք է ներկայացնի աուդիտի համար պատասխանատու նոր ղեկավար, եթե մասնակցում է մրցույթին:

Վեց տարի անընդմեջ Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացրած Արտաքին աուդիտորը չի կարող մասնակցել մրցույթին:

Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հասցեով` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6, Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական բանկ:

Մրցութային հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2019թ. սեպտեմբերի 20-ը  ժամը 17:00:

Մրցութային հայտերով ներկայացված «մրցույթի տեխնիկական առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական առաջարկների գնահատումը և «մրցույթի գնային առաջարկ» պարունակող ծրարների բացումը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 11-ին ժամը 17:00-ին:

Մրցութային հայտերով ներկայացված ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփման նիստը տեղի կունենան 2019թ. հոկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ