16  08  2019

Պուտինը ՌԴ-ի հերոսի կոչում է շնորհել վթարային վայրէջք կատարած օդաչուներին

Պուտինը ՌԴ-ի  հերոսի կոչում է շնորհել վթարային վայրէջք կատարած օդաչուներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչումներ է շնորհել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռի օդաչուներին:

Նրանց գործողությունների շնորհիվ 226 ուղևորի կյանք է փրկվել:

ՌԴ նախագահը նաև Արիության շքանշաններով է պարգևատրել անձնակազմի մյուս անդամներին:

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ նման պատահարներ հնարավորինս քիչ լինեն: «Կցանկայանի, որ նման բաներ ընդհանրապես տեղի չունենային»,- ասել է Պուտինը:

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել էր օդաչուն:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ