15 08 2019

Վրաստանում հայ ընտանիք է վթարի ընթարկվել

Վրաստանում հայ ընտանիք է վթարի ընթարկվել

Վրաստանում հայ ընտանիք է վթարի ընթարկվել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

«Ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վանսվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ