14 08 2019

Վարչապետը գրում է գործազուրկների թվի նվազման մասին

Վարչապետը գրում է գործազուրկների թվի նվազման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ վիճակագրական տվյալներ է հրապարակել  ֆեյսբուքյան իր էջում: Նա մասնավորապես գրել է.

«2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:

2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»:

Ավելի վաղ, Yerevan.Today-ը գրել էր գործազուրկների թիվն ավելացել է: Հրապարակմանը ծանոթացեք այստեղ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ