14 08 2019

Armenia Guide զբոսաշրջային հարթակը՝ ինովացիոն ֆորումի հաղթող

Armenia Guide զբոսաշրջային հարթակը՝ ինովացիոն ֆորումի հաղթող

Armenia Guide հավելվածը, որը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված յուրօրինակ ուղեցույց է և ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն, իր նոր՝ «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծով լավագույն նորարարական ստարտափ լուծում է ճանաչվել՝ «ՎՏԲ-Վիզա 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորում»-ի շրջանակներում անցկացված մրցույթում: Այս հաղթանակի արդյունքում՝ Armenian Assembly հասարակական կազմակերպության այս նախագիծը՝ Armenia Guide հավելվածը, հնարավորություն կտա ապահովել զբոսաշրջային ոլորտի ծառայությունների ամբողջական շրջափուլը՝ նպատակային բովադակության և վիրտուալ բազմարժութային տուրիստական քարտի ներդրման միջոցով։

«Մենք շատ ուրախ ենք, որ Armenia Guide բջջային հավելվածը կօգնի է՛լ ավելի լավ ճանաչել Հայաստանը, երկրից ստանալ է՛լ ավելի մեծ տպավորություններ ու զգացողություններ՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու: Մենք վստահ ենք, որ այս մրցանակը նոր հորիզոններ կբացի՝ թվային ոլորտում Հայաստանի զբոսաշրջության դիրքերն ամրապնդելու համար», – նշում է Armenian Assembly-ի թիմը:

Armenia Guide-ը շուտով կգործարկի Հայաստանի վիրտուալ բազմարժութային զբոսաշրջային քարտը, որը հնարավորություն կտա անմիջապես հավելվածի միջոցով գնել զբոսաշրջային և ժամանցային ծառայություններ (միջոցառումների տոմսեր, հյուրանոցային համարների և ռեստորաններում սեղանների ամրագրում, տուրեր և այլն), ակնթարթորեն ձևակերպել անձնական վիրտուալ քարտ՝ անցնելով նույնականացում հեռահար եղանակով՝ տեսազանգի միջոցով, անմիջապես հավելվածից, միաժամանակ օգտվել 4 արժութային հաշվից (AMD, USD, EUR, RUR), արտերկրից կատարել փոխանցումներ քարտին և ստանալ արտարժույթի արտոնյալ փոխարժեքներ՝ տարբեր ծառայությունների դիմաց վիրտուալ քարտով վճարման դեպքում: Կատարված գործարքների արդյունքում օգտատերերը կկուտակեն բոնուսային միավորներ՝ հնարավորություն ունենալով դրանք հետագայում փոխանակել համագործակցող կազմակերպությունների ապրանք-ծառայությունների հետ:

***

Armenia Guide հավելվածի նպատակն է միավորել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին մեկ հարթակում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման առաքելությամբ, ընդարձակել Հայաստանի թե՛ ներգնա և թե՛ արտագնա տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկը՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական շրջափուլը:

Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Հավելվածը զբոսաշրջիկներին և տեղացիներին ներկայացնում է երկրի ամենասպասված միջոցառումները, հետաքրքիր երթուղիները և գլխավոր տեսարժան վայրերը: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում (https://apps.apple.com/us/app/armenia-guide/id1412624238) և Google Play-ում (https://play.google.com/store/apps/details?id=ru.moscowseasons.armonia&hl=ru):

Armenian Assembly-ն հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռքում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալական ձեռներեցության նախագծերի աջակցությունն ու իրականացումն է: Իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 10 նախագծի՝ Հայաստանում և Ռուսաստանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ