14  08  2019

Մոտենում է տաք օդի հերթական ալիքը․ Սուրենյան

Մոտենում է տաք օդի հերթական ալիքը․ Սուրենյան

Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Օգոստոսի 14-ից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Այս մասին հաղորդել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,- գրում է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ