13 08 2019

Համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու. Շարմազանով

Համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու,այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում ա էլի,ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր,այլ Սանիթեքը,կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր,այլ նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման,մարդկանց խաբելու,քաղաքական բանտարկյալների առկայության,ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու,կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ