12  08  2019

Հայ զինծառայողն ադրբեջանական կողմի մոտ է․ ՊՆ-ն հաստատում է

Հայ զինծառայողն ադրբեջանական կողմի մոտ է․ ՊՆ-ն հաստատում է

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հաստատել է,  որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։

ԱՀ ՊԲ-ից էլ հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ