12 08 2019

Ստեփանավանում անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով

Ստեփանավանում անտառը կհսկվի ձայնազգայուն սենսորային սարքերով

Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: Այս մասին հայտնում է Շրջական միջավայրի նախարարությունը:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք:

Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացինի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր:

Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի: Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ