11 08 2019

Մեկնարկել են նորակոչիկների երդման արարողությունները

Մեկնարկել են նորակոչիկների երդման արարողությունները

Օգոստոսի 9-ին մեկնարկել են 2019 թվականի ամառային զորակոչի նորակոչիկների հանդիսավոր երդման արարողությունները: Երդման արարողություններ են տեղի ունեցել Խոր Վիրապում և Դադիվանքում։

Վերջիններս երդվում են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և հանուն նրա չխնայել անգամ ամենաթանկը: Առնական կեցվածքով ու մեծ խանդավառությամբ տղաներն իրենց հարազատների առջև կանգնել են իսկական զինվորականի տեսքով: Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Նորակոչիկների ծնողներին հնարավորություն է տրվել ծանոթանալու ինչպես իրենց զավակների առօրյա կենցաղային պայմաններին, այնպես էլ շփվելու զորամասի հրամանատարության հետ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ