09  08  2019

Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն ամենախայտառակ ձևով խախտվում են. Բողոքի ակցիա



«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն արդեն մեկ տարի է ամենաբիրտ ձևով խախտվում են: Մենք այսօր բողոքի ցույց չենք անում, այլ ցանկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել այս իրավական և դատական «բեսպրիդելի» վրա»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:
Նրանք ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատակազմին փոխանցեցին նամակ, որտեղ ներառել էին Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման դեպքերը և վերոնշյալի հետ կապված մտահոգությունները:

Աջակիցերն բողոքի ակցիան այնուհետև  շարունակեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ՝ ԲԴԽ-ին կոչ անելով կատարել իրենց՝ Սահմանադրությամբ վերապահված պարտականությունները:

«Ոչ զանգովի արդարադատությանը, իմպոտենտ դատական համակարգին ասում ենք ոչ»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ նման ակցիաները շարունակական են լինելու, մինչ կհասնեն արդարության:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ