06 08 2019

ՃՈ-ին մինչև 30 տարեկան աղջիկներ են պետք

ՃՈ-ին մինչև 30 տարեկան աղջիկներ են պետք

Ճաապարհային ոտիկանությունը հայտարարություն է տարածել, որում հաղորդել է, որ աշխատանքի է հրավիրում իգական սեռի ներկայացուցիչների։

«Հարգելի՛ քաղաքացիներ

Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում և Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղակայված Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում որոշակի ժամկետով՝ մինչև 30․12․2019 թ․ ներառյալ /քաղաքացիական աշխատանք կատարող՝ պայմանագրային հիմունքներով/ աշխատանքի անցնելու համար հրավիրվում են իգական սեռի ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, համակարգչային գիտելիքների իմացություն, գերազանց տիրապետում են հայերեն լեզվին, ցանկալի է նաև ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։

Ցանկացողներն իրենց ռեզյումեները /CV/ պետք է ուղարկեն [email protected] Ճանապարհային ոստիկանության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ 2019 թվականի օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ 2019 թվականի օգոստոսի 15-ից հետո ստացված ռեզյումեները /CV/ չեն քննարկվելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ