06  08  2019

Մտածե՞լ եք՝ ինչու է Հայաստանը քաղցկեղից մահացության առաջին տեղում. Փորձագետ



«Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Նա խոսելով բնապահպանական խնդիրներից անդրադարձավ Սևանա լճի խնդրին. «Արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք Սևանի ծաղկում, ինչը լիճը տանում է դեպի ճահճացում: Վերաբերմունքը, որ լիճն ինքնամաքրվեց, սխալ է: Սևանա լիճը չի ինքնամաքրվել: Այդ ծաղկումը սեզոնային է, ծաղկել են, իջել են հատակին, ինչը ճահճացումն ավելի է խորացնելու, որովհետև հատակին դրանք քայքայվում են, և լճի ջրի որակի վրա բացասական է ազդում այդ գործընթացը»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Փորձագետի կարծիքով երկիրը ծանր մետաղներով ծածկելու արդյունքն այն է,որ համաշխարհային մակարդակով քաղցկեղի մահացությամբ առաջին տեղերում է Հայաստանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ