05 08 2019

Տավուշում մոտ 1 տոննա անասնակեր է այրվել



ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 16:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Կոնյակի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մելքմանց ձոր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:00-ին:

Այրվել է մոտ 1 տոննա կուտակած անասնակեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ