05 08 2019

Սև ծովի առափնյա հատվածում փոթորիկ է

Սև ծովի առափնյա հատվածում փոթորիկ է

Վրաստանում ՀՀ դեսպանատունը քաղաքացիներին հորդորում է հեռու գտնվել ծովափնյա հատվածներից։

Տարածված հաղորդագրությունում նշվում է․ «Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:

Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ