04  08  2019

Հրաձգություններ՝ Տեխասում և Օհայոյում․ կա մոտ 30 զոհ և վիրավոր



ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի հանրախանութում անհայտ անձը կրակ է բացել հաճախորդների վրա։ Կրակոցների հետևանքով մահացել է 20, վիրավորվել՝ 26 մարդ, որոնցից 9-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով CBS4-ին։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ մարդ: Նա Տեխասի Ալեն քաղաքի բնակիչ, 21-ամյա Պատրիկ Կրուսիուսն է, որը հանձնվել է առանց դիմադրություն ցույց տալու:

Ոստիկանությունը հաղորդել է, որ հանցանքը կատարվել է ատելության հողի վրա:

Ոստիկանությունն ուսումնասիրում է նախօրեին սոցցանցերում հրապարկված հաղորդագրությունը, որում նշված է, որ կրակոցները պատասխան են լատինամերիկացի գաղթանականների կողմից ԱՄՆ «բռնազավթմանը»:

Հարձակումից առաջ կասկածյալը Twitter-ի իր էջում մանիֆեստ է հրապարակել, որում կողմ է արտահայտվել մարտին Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեղած և 50 մարդու կյանք խլած ահաբեկչություններին։ Մանիֆեստում երիտասարդը հայտարարել է, որ իր գործողություններով «պաշտպանում է իր երկիրն օտարերկրյա ներխուժումից», ինչպես նաև նշել է, թե ներգաղթյալների հոսքից տուժում են ԱՄՆ-ի մշակույթն ու տնտեսությունը:

 

 

 

ԶԼՄ-ները հաղորդել են, որ կրակոցներ են հնչել նաև ամերիկյան Դեյթոն քաղաքում՝ Օհայո նահանգում։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ մահացել է 7 մարդ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ